ԿԱՐԵՎՈՐ. ՀայՓոստը տեղեկցնում է

Uncategorized

ՀայՓոստի արդեն բոլոր բաժանմունքներում մատուցվում են մի շարք պետական ծառայություններ: Այս մասին հայտնում են «ՀայՓսոտ» ՓԲԸ-ից: Տրամադրվող ծառայություններն են․ ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում։ ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների`

օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մ ահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE) ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում, ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում: Հավելենք, որ շուտով նախատեսում ենք մեկնարկել ՀայՓոստի բաժանմունքներում Ոստիկանության մի շարք ծառայությունների տրամադրում ևս։