Տեսչական մարմինը զգո ւշացնում է քաղաքացիներին

Uncategorized

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սա նիտարահ ամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,

Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով, Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, Թո ւնավորմանը բնորոշ առաջին իսկ ախ տանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:

Բոտո ւլիզմը սննդային ծանր թո ւնավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարո ւմով: Բոտո ւլոթույնով ախ տահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հի վանդության ախ տանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում: Հի վանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է:

Կլինիկական հիմնական ախ տանիշերն են սր տխառնոցը, փսխո ւմը, փորլո ւծությունը և փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգար ումը, երկտեսությունը, կոպի իջեցումը, բբերի լայնացումը, կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարո ւմը, անգամ հավասարակողմ կա թվածը: