«Գեղեցկության թագուհի». Աստղիկ Սաֆարյանի լողափնյա ֆոտոշարքը

Uncategorized

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս շրջանում Իսպանիայում է։ Նա պարբերաբար նոր լուսանկար է հրապարակում՝ ներկայացնելով իր ոճային կերպարներն ու պատմելով հանգստի մասին։ Ինստագրամում հրապարակված նոր լուսանկարներում Աստղիկը պատկերված է լողափին։ Երգչուհին սպիտակ շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ տոպի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, լայնեզր գլխարկ։

Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են գրել երգչուհուն․ «Գեղեցկության թագուհի»։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր նավի վրա։ Երգչուհին վառ գույնի շապիկ էր կրում եւ սպիտակ տաբատ։ Աստղիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսեուարները՝ վզնոցներ, խոշոր ականջօղեր եւ արեւային ակնոց։